Լիմոնեն իտալական ավանդական կաֆետերիա է։ Այն հիմնադրվել է 2017 թ.-ին Իտալիայում շրջագայությունից ոգեւորված ընկերների կողմից։ Լիմոնեի խոհանոցը հիմնադրել է Իտալիայից ժամանած շեֆ խոհարար Vincenzo Di Tuoro-ն, ով հայտնի է իր պրոֆեսիոնալիզմով ոչ միայն Իտալիայում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս։ Ուսումնասիրելով տեղացի բնակիչների համային նախասիրությունները եւ պահպանելով իտալական խոհանոցի ավանդույթները ստացել ենք սիրված եւ հարազատ համեր թե’ տեղացիների, թե’ զբոսաշրջիկների համար։ Լիմոնեի յուրօրինակ ինտերիերը ստանալու համար մեծ ուշադրություն է դարձվել դետալներին, որոնց մեծ մասը բերված են Տոսկանայից, Նեապոլից, Սիցիլիայից… Լիմոնեն գտնվում է Երեւանի ամենագեղեցիկ հատվածներից մեկում՝ Կասկադում, որտեղ սիցիլիական ոճի հագուստով եւ հայկական հյուրընկալությամբ օժտված սպասարկողները սպասում են Ձեզ։